Get our free app. It won't take up space on your device

Մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ

AM Group

Industry: Human Resources
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ։

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ

Պարտականություններ

  • Կոորդինացնել Մարդկային ռեսուրսների կառավարման թիմի աշխատանքները,
  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր
  • Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը, ապահովել ՀՀ աշխատանքային օրենդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը, կատարել հաշվարկային աշխատանքներ
  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
  • Իրականացնել ձևակերպումներ ՀԾ համապատասխան ծրագրում
  • Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ
  • Թափուր հաստիքները համալրել համապատասխան աշխատակիցներով, վարել հարցազրույցներ
  • Կազմակերպել նոր ընդունված աշխատողների ադապտացիան և ծանոթացումը կազմակերպությանը
  • աշխատանքի արդյունքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվությունների վարում, ղեկավարությանը հաշվետվության ներկայացում,
  • Գործատուի և իր անմիջական ղեկավարի կողմից տրված լրացուցիչ այլ հանձնարարականների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Տվյալների բազաների հետ աշխատելու և հաշվետվություններ կազմելու հմտություն,
  • Վերլուծական ունակություններ,
  • Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
  • անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ,
  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր երկ-ուրբաթ 9։00-18։00,շաբաթ 9։00-15։30

Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more

Spread the word! Share this job on social media