Get our free app. It won't take up space on your device

Մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ (HoReCa ոլորտ)

Paul Armenia

Industry: Human Resources
Deadline: 6/22/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

Paul Armenia–ն փնտրում է ակտիվ և փորձառու ՄՌ հավաքագրման մասնագետ, ով կստանձնի մեր HoReCa (հյուրանոցային, ռեստորանային և սրճարանային) գործողությունների համար աշխատակիցների հավաքագրման ամբողջական գործընթացի կառավարումը։ Դերակատարումը ներառում է ինչպես նոր աշխատակիցների ներգրավման, այնպես էլ նրանց արդյունավետ ինտեգրման և ներգրավվածության խթանման աշխատանքները՝ նպաստելով ուժեղ և մոտիվացված թիմի ձևավորմանը։

Պարտականություններ

  • Իրականացնել աշխատակիցների հավաքագրման ամբողջական ցիկլը՝ ներառյալ որոնումը, ընտրությունը, հարցազրույցները և աշխատանքի ընդունումը (օրինակ՝ մատուցողներ, բարմեններ, խոհանոցային անձնակազմ և այլն),
  • Պարբերաբար անցկացնել one on one meeting աշխատակիցների հետ՝ նրանց ներգրավվածությունն ու զարգացումը խթանելու նպատակով,
  • Համագործակցել բաժինների ղեկավարների հետ՝ հասկանալու հավաքագրման պահանջներն ու հաստիքների նկարագրությունները։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա ՄՌ փորձ հավաքագրման ոլորտում,
  • Իմացություն Հայաստանի աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ,
  • Անգլերեն լեզվի վարժ տիրապետում՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր,
  • Բարձր հաղորդակցման և միջանձնային հմտություններ՝ էմպատիա, համագործակցություն,
  • Սթրեսակայունություն և կարողություն աշխատել բարձր ճնշման պայմաններում,
  • Գերազանց ժամանակի կառավարում և կազմակերպչական հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ։

Company օverview
address
Address
Abovyan 8
address
Number of employees
51-150
Phone
Phone
37441256344

«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 6 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media