Մաքսային ձևակերպումների մասնագետ
Artem 23 LLC
Նկարագրություն
Արտեմ 23 ընկերությունն աշխատանքի է հրավիրում մաքսային ձևակերպումների մասնագետի (բրոքերի)՝ վաճառքի համար նախատեսված բեռների մաքսային ձևակերպումները և մաքսային հսկողության հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար։
Պարտականություններ
- Մաքսային ձևակերպումների իրականացում ՀՀ օրենսդրության համապատասխան:
- Մաքսային ձևակերպումների կատարում /trade.gov.am համակարգով:
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ աշխատանքի համակարգում, անհրաժեշտ թույլտվությունների և հավաստագրերի ստացում:
- Ներմուծվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի վերահսկում և ժամկետների պահպանում։
- ԵՏՄ մաքսային օրենսդրության շրջանակներում լավագույն լուծումների բացահայտում մաքսազերծման խնդիրների վերաբերյալ։
- Փաստաթղթերն ու փաթեթների կազմում, վարում և հաշվառում:
- Օրենքի շրջանակներում նվազագույն հարկերի և տուրքերի գանձման ապահովում:
- Աշխատանքի բնույթից բխող պարտականություններ կատարում:
- Պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերությունների պահպանում մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ:
- Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում մաքսատուն և ժամանակավոր պահպանման պահեստներ:
- Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ թույլտվությունների ստացում:
- Ներկրվող ապրանքների ներմուծման միասնական հայտերի ստեղծում <<Մեկ պատուհան>> պորտալում:
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում:
- Մաքսային պահեստներում բեռների բեռնաթափման և բարձման աշխատանքների կազմակերպում:
- ՀՀ մաքսային սահմանը հատելուց հետո տրանսպորտային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ցանկալի է 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Միջազգային բեռնափոխադրումների հիմունքների իմացություն
- Մաքսային հայտարարագրման ծրագրի իմացություն
- ԵՏՄ մաքսային օրենսգրքի և կանոնների իմացություն
- Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման լիցենզիա (ցանկալի)
- Ապրանքների դասակարգման և ԱՏԳ կոդերի ստուգման ունակություն
- Հաղորդակցման և որոշումներ կայացնելու հմտություն
- Ռուսերեն և անգլերեն (ցանկալի է) լեզուների իմացություն
- MS office (Excel)-ի հետ աշխատելու հմտություն
- Մեքենայի առկայություն
Հավելյալ նշումներ
- Վարձատրությունը մրցակցային
- Աշխատանքային գրաֆիկ 5 օրյա
Արտեմ 23 ՍՊԸ-ն ներմուծման և բաշխման ոլորտում գործող ընկերություն է, որը մասնագիտացած է սառեցված մսամթերքի ներմուծման և վաճառքի մեջ։ Ընկերության նպատակն է հայկական շուկային առաջարկել որակյալ արտադրանք՝ ապահովելով դրա պատշաճ պահպանումը, ժամանակին մատակարարումը և հասանելիությունը սպառողներին։
Արտեմ 23 ՍՊԸ-ն համագործակցում է մանրածախ առևտրի տարբեր կետերի, խոշոր սուպերմարկետների, ռեստորանների և HoReCa ոլորտի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով նրանց պահանջներին համապատասխան մսամթերքի տեսականի և հուսալի մատակարարման ծառայություններ։
Ընկերության գործունեության հիմքում որակի նկատմամբ պատասխանատու մոտեցումն է, գործընկերների հետ վստահելի հարաբերությունների ձևավորումը և հաճախորդների պահանջներին համապատասխան սպասարկումը։