Մաքսային ձևակերպումների մասնագետ
Derjava
Նկարագրություն
«ԴԵՐԺԱՎԱ-Ս» Ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով՝ աշխատանքի է հրավիրում Մաքսային ձևակերպումների մասնագետի։
Պարտականություններ
- Մաքսային ձևակերպումների ճիշտ և ժամանակին իրականացում
- Մաքսային անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
- Ներմուծման և արտահանման իրականացում
- Բեռնամաքսային հայտարարագրի լրացում
- Մաքսային ձևակերպումներին և հայտարարագրվող ապրանքին վերաբերող՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ գործողություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- ՀՀ հարկային և մաքսային օրենսգրքի և օրենսդրության տիրապետում
- Մաքսային ծրագրերի իմացություն
- MS Word և Excel ծրագրերի իմացություն
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: