
Մաքսային Ձևակերպումների Մասնագետ
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ ընկերությունը փնտրում է բանիմաց և պրոակտիվ Մաքսային ձևակերպումների մասնագետի, ով իրականացնելու է Ընկերության մաքսային ձևակերպումներն ու մաքսային հսկողությունը:
Պարտականություններ
- ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն կազմել հայտարարագրեր ներմուծվող և արտահանվող ապրանքների վերաբերյալ
- Օրենքի շրջանակում ապահովել նվազագույն հարկերի և տուրքերի գանձում
- Հետևել ներկրված ապրանքների ճիշտ քանակով և ժամանակին տեղափոխությանը Ընկերության պահեստ
- Գտնել ամենաօպտիմալ լուծումները օրենքի շրջանակներում մաքսազերծման խնդիրների վերաբերյալ
- Ստեղծել և պահպանել պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ մաքսային ծառայության աշխատակիցների հետ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- ՀՀ մաքսային օրենսդրության իմացություն
- Մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
- Ճշտապահ, ազնիվ, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Microsoft Office փաթեթի իմացություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և արագ կողմնորոշվելու ունակություն
- Վարորդական վկայականի առկայություն
Հավելյալ նշումներ
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: