
Մաքրության մենեջեր
Պռո Էմ Էս ՍՊԸ
Նկարագրություն
Մեր՝ քլինինգ ծառայություններ մատուցող ընկերությունն ընդլայնվում է և փնտրում է մաքրության մենեջեր, ով կլինի պատասխանատու թիմի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։
Պարտականություններ
- Կատարել ընկերություններում տարածքների շրջայցեր,
- Հետևել մաքրուհիների կատարած աշխատանքին,
- Կազմակերպել օրվա ընթացքում գրաֆիկից դուրս առաջացող մաքրման ենթակա տարածքների մաքրություն,
- Հետևել նյութերի և պարագաների ճիշտ օգտագործմանը,
- Պլանավորել աշխատողների հերթափոխերը և բաշխել մաքրման տարածքները մաքրուհիների միջև,
- Ստեղծել պայմաններ բացառելու խմբի անդամների միջև կոնֆլիկտները,
- Ներկայացնել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները HR բաժին,
- Հետևել, որպեսզի գրանցաթերթերը լինեն ստորագրված,
- Լինել անխտրական և օբյեկտիվ,
- Աշխատանքների կազմակերպման անհնարինության և/կամ խոչընդոտի դեպքում տեղեկացնել Մաքրության գծով փոխտնօրենին,
- Ներկայացնել շաբաթական հաշվետվություններ Մաքրության գծով փոխտնօրենին,
- Կատարել պաշտոնեական պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Մաքրության կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ,
- Թիմի կառավարման և գործավարության հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին,
- Կարողություն կազմելու մաքրության գրաֆիկներ և վերահսկելու դրանց կատարումը,
- Օպտիմալ կազմակերպչական հմտություններ՝ միաժամանակ մի քանի օբյեկտների համակարգման համար,
- Հաճախորդի հետ վարվելակարգի և շփման կուլտուրա,
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն (ցանկալի)։
“ProMS ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, հանդիսանում է ՀՀ տարածքում եզակի կազմակերպություններից մեկը, որ տրամադրում է անշարժ գույքի բարձրակարգ սպասարկման համալիր ծառայություններ: Ընկերությունում աշխատում են շուրջ 130 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: ProMS ընկերությունն ունի անշարժ գույքի սպասարկման ոլորտում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությունը հավաստող և մի շարք մրցանակների ( “BREEAM”, “IGRA Green Roof Leadership”, “European Property Awards”, “FIABCI World Prix d’Excellence” և այլն) արժանացած անշարժ գույքի համալիր սպասարկման ծառայությունների մատուցման փորձառություն:”