Get our free app. It won't take up space on your device

Մաքրության բաժնի պատասխանատու (Housekeeping Manager)

Ակվատեկ համալիր

Industry: Manual Labor, Sanitation
Deadline: 6/14/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Ակվատեկ մարզաառողջարարական-հյուրանոցային համալիրում աշխատանքի է հրավիրվում մաքրության բաժնի պատասխանատու:

Պարտականություններ

  • Կազմակերպել, վերահսկել և կոորդինացնել մաքրության բաժնի աշխատակիցների աշխատանքները,
  • Կազմել սպասուհիների և բանվորների աշխատանքային գրաֆիկը,
  • Կազմակերպել մաքրության պարագաների և նյութերի մատակարարման գործընթացը,
  • Հետևել համալիրի բոլոր հատվածների մաքրությանը,
  • Ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին,
  • Տիրապետել մաքրող նյութերի, առկա մաքրող տեխնիկայի օգտագործման եղանակներին։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը համապատասխան բնագավառում պարտադիր է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Պատասխանատվության զգացողություն, ճկունություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Ղեկավարման և թիմում աշխատելու ունակություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):

Company օverview
address
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40/2
Phone
Phone
+374 91 403735

«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media