
Մաքրուհի / մաքրող
Երևան մոլ
Industry:
Manual Labor, Sanitation
Deadline:
6/6/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level, Senior
Նկարագրություն
Երևան մոլին անհրաժեշտ է մաքրուհի/մաքրող։
Պարտականություններ
- Տարածքների առօրյա և հիմնային մաքրություն
Ապահովել Երևանի մոլի տարածքի՝ գրասենյակների, սանհանգույցների, միջանցքների, սննդի գոտիների, վերելակների, կինոթատրոնի, մանկական զվարճանքի կենտրոնի և այլ հասարակական վայրերի մաքրությունն ու հիգիենան, ստեղծելով մաքուր և հիգիենիկ միջավայր հաճախորդների և աշխատակիցների համար, - Մաքրության միջոցների ճիշտ և խնայողաբար օգտագործում
Օգտագործել ժամանակակից մաքրման տեխնիկական միջոցներն ու նյութերը՝ արդյունավետ և տնտեսող եղանակով՝ պահպանելով մաքրության սահմանված չափանիշները, - Սարքավորումների և նյութերի պատշաճ պահպանում
Պահպանել մաքրության համար օգտագործվող բոլոր սարքերն ու մաքրման նյութերը՝ ըստ սահմանված ընթացակարգերի, ապահովելով դրանց երկարաժամկետ օգտագործման հնարավորությունը, - Սանիտարական նորմերի պահպանում և արձագանքում
Հետևել մաքրման և սանիտարական կանոններին, անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանքել հայտնաբերված թերություններին կամ անհամապատասխանություններին, - Հաճախորդների հետ շփման բարեհամբույր վարքագիծ
Հաճախորդների հետ շփվել քաղաքավարի և բարեհամբույր կերպով՝ նպաստելով մոլի դրական և հյուրընկալ միջավայրի ձևավորմանը, - Տարածքների վիճակի դիտարկում և միջոցների համալրում
Մաքրման աշխատանքից առաջ ուշադիր ուսումնասիրել տարածքների վիճակը, արձանագրել հավելյալ կարիքները (օրինակ՝ թղթե սրբիչներ, օճառ, ախտահանիչ նյութեր) և ժամանակին զեկուցել վերադասին համալրման նպատակով։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ մաքրության ոլորտում,
- Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքային կարգապահություն,
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և գործողությունների օպտիմալ կազմակերպման ունակություն,
- Թիմային աշխատանքի հմտություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ շաբաթական 40 ժամ, հերթափոխային աշխատանք:
Հանգստայն օր՝ 1 օր:
Company օverview
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի:
Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more