Մաքրուհի
PINK BERRY LLC
Նկարագրություն
«Փինք Բերրի» ընկերությանը անհրաժեշտ է մաքրուհի՝ արտադրական և հարակից գրասենյակային տարածքների մաքրությունն ու կարգուկանոնն ապահովելու համար:
Պարտականություններ
-
Արտադրամասի և գրասենյակային տարածքների ամենօրյա մաքրության ապահովում։
-
Հատակների, աշխատանքային մակերեսների և կահույքի մաքրում։
-
Սանհանգույցի և ընդհանուր օգտագործման տարածքների մաքրության պահպանում։
-
Աղբի հավաքում և հեռացում։
-
Մաքրության համար նախատեսված պարագաների ճիշտ օգտագործում և պահպանում։
-
Սանիտարահիգիենիկ նորմերի և մաքրության պահանջների պահպանում:
Պահանջներ
-
Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։
-
Մաքրասիրություն և աշխատասիրություն։
-
Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձի և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ մանրամասները՝ հեռախոսազրույցի ընթացքում։
Հեռախոսահամար՝ 033 100 855
«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։