
Մաքրուհի
SAS FOOD COURT
Նկարագրություն
ՍԱՍ ՖՈՒԴ ԿՈՐՏԸ փնտրում է պարտաճանաչ և պատասխանատու մաքրուհի 09։00-17։00, 17։00-01։00 ժամային գրաֆիկով, 160 000 հհ դրամ աշխատավարձով։
Պարտականություններ
- Կատարել մասնաշենքերի, միջանցքների, աստիճանների, սանհանգույցների հավաքման, մաքրման աշխատանքներ,
- Հեռացնել փոշին, ձեռքով կամ մեքենայի օգնությամբ մաքրել հատակը, պատերը, առաստաղը, պատուհանները, դռները, կահույքը, գորգերը,
- Մաքրել, ախտահանել սանիտարատեխնիկական սարքավորումները,
- Մաքրել աղբարկղերը և ախտահանել դրանք,
- Հավաքել աղբը և դրանք տեղափոխել նախատեսված վայր,
- Հավաքվող տարածքներում պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները։
Պահանջներ
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: