
Մաքրուհի
SHKAFF furniture
Նկարագրություն
Shkaff կահույքի սրահին անհրաժեշտ է սրահի մաքրուհի։
📍 Աշխատանքի վայրը՝ Փարաքար, Մայրաքաղաքային 153,
🕙 Աշխատանքային ժամեր՝ ամեն օր 10:00-13:00,
📅 Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 7 օր,
💵 Աշխատավարձ՝ 50,000 ՀՀ դրամ / ամսական։
Պարտականություններ
- Կահույքի սրահի մաքրություն (սրահի հատակ, ցուցադրվող ապրանքներ, մակերեսներ և ընդհանուր տարածք),
- Պարբերական խնամք՝ ապահովելու սրահի մաքրությունն ու հիգիենան։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մաքրասիրություն և կարգապահություն,
- Նախընտրելի է փորձ մաքրուհու պաշտոնում։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։