
Մաքրուհի
gg
Նկարագրություն
Փնտրում ենք մաքրուհի, ով կօգնի մեզ հոգ տանել գրասենյակի մասին։
Պարտականություններ
- Պահպանել գրասենյակի տարածքում մաքրություն
- Կարգավորել, պահեստավորել և պահպանել մաքրող սարքավորումներն ու պարագաները
- Տեղեկացնել առկա թերությունների կամ վերանորոգման կարիքների մասին
- Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ պարտականություններ
Պահանջներ
- Հաղորդակցման հմտություններ և բարեհամբույր խոսք
- Համակարգված աշխատելու կարողություն
- Վերլուծելու, պլանավորելու և կազմակերպելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և հուսալիություն
- Պարտաճանաչություն
- Ճկունություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
երկուշաբթի - շաբաթ, ժամերը՝ 08:30-14:00 (ներառյալ 30 րոպե ընդմիջում) ։
Գրասենյակը գտնվում է Արաբկիրում, Մամիկոնյանց փողոցում։
gg-ն Հայքում գործող առաջատար ՏՏ ընկերություն է, որն իր օնլայն պրոդուկտի՝ հավելվածի միջոցով առաջարկում է մի շարք (հիմնականում տրանսպորտային և փոխադրման) ծառայություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և այս ընթացքում ընդլայնել է իր աշխարհագրությունը նաև Հայքի սահմաններից դուրս՝ դառնալով ամենօրյա ընկեր-հավելված հարյուր հազարավոր ամսական ակտիվ օգտատերերի համար։
ցց-ն փնտրում է պայծառ ու եռանդուն մարդկանց՝ ցցԹիմին միանալու, թիմի մե՜ծ երազանքներն ու հետաքրքիր ճանապարհը կիսելու համար՝ միասին ձգտելով նոր բարձունքների և բացահայտումների։