Ղեկավար
VAGHARSH EV VORDINER CONCERN LLC
Նկարագրություն
Փնտրում ենք մանկական կենտրոնի ղեկավար։
Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող ղեկավարի, ով կկարողանա համակարգել բազմաֆունկցիոնալ մանկական կենտրոնի աշխատանքը՝ ներառյալ մանկապարտեզը, մանկական սրճարանը և զարգացման կենտրոնը։ Մարդ, ով ինքնուրույն տեսնում է՝ ինչ է պետք անել, կարողանում է արդյունավետ կազմակերպել և վերահսկել գործընթացները, ճիշտ աշխատել թիմի հետ, արագ արձագանքել տարբեր իրավիճակներում և պատասխանատվություն կրել ընդհանուր արդյունքի համար։
Եթե ունեք կառավարման փորձ և պատրաստ եք ղեկավարել զարգացող ու բազմաֆունկցիոնալ նախագիծ՝ ուրախ կլինենք ծանոթանալ Ձեզ հետ։
Պարտականություններ
- Կենտրոնի ամենօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
- Մանկապարտեզի, սրճարանի և զարգացման կենտրոնի աշխատանքների համակարգում։
- Աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, առաջադրանքների բաշխում և կատարման վերահսկում։
- Աշխատանքային կարգապահության և սպասարկման որակի պահպանում։
- Ծնողների, հաճախորդների և գործընկերների հետ գրագետ և պրոֆեսիոնալ հաղորդակցում։
- Առաջացող խնդիրների արագ և արդյունավետ լուծում։
- Կենտրոնի ներքին գործընթացների բարելավման և նոր գաղափարների առաջարկում։
- Միջոցառումների, ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների կազմակերպման ու իրականացման համակարգում։
- Ծառայությունների որակի, կենտրոնի մաքրության, կարգուկանոնի և ընդհանուր մթնոլորտի վերահսկում։
- Աշխատակիցների ընտրության, ադապտացման և թիմի զարգացման գործընթացներին մասնակցություն։
- Անհրաժեշտ հաշվետվությունների և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների իրականացում։
- Ղեկավարության հետ մշտական կապ և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
Պահանջներ
- Ղեկավարման և կազմակերպչական լավ հմտություններ։
- Թիմի հետ աշխատելու և աշխատակիցներին արդյունավետ կառավարելու կարողություն։
- Բարձր պատասխանատվություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
- Տարբեր աշխատանքային գործընթացները միաժամանակ կազմակերպելու և վերահսկելու կարողություն։
- Հաղորդակցման զարգացած հմտություններ և հաճախորդամետ մոտեցում։
- Նախաձեռնողականություն և խնդիրները ոչ միայն նկատելու, այլև լուծումներ առաջարկելու կարողություն։
- Կազմակերպվածություն, ճկունություն և սթրեսային պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Ղեկավարման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է։
Այլ Նշումներ՝
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն և մի քանի նախադասությամբ ներկայացրեք Ձեր ղեկավարական փորձը
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: