Մալուխագործ / զոդող
OVIO
Նկարագրություն
Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել վթարականխարգելիչ և վթարավերականգնողական աշխատանքներ՝ Ընկերության ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։
Պարտականություններ
- Մալուխի անկացման, զոդման աշխատանքների իրականացում,
- Մասնակցություն կապի գծի շահագործման և սպասարկման աշխատանքներին,
- Մասնակցություն վթարավերականգնողական աշխատանքներին,
- Մասնակցություն/աջակցություն կապի գծի չափման աշխատանքներին,
- Բովանդակությամբ կից պարտականությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտի,
- Աշխատանքային փորձի առկայությունը (մալուխների անցկացում, ցանցի կառուցում) ցանկալի է,
- Վարորդական իրավունքի առկայություն (ցանկալի է)։
Հավելյալ նշումներ
- 09։30-18։00
- Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ
OVIO-ն, հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012 թվականից սկսած մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։
OVIO-ի թիմը տարեցտարի և մշտապես աճում է ոչ միայն քանակապես, այլև որակապես՝ ընկերության կողմից աշխատակիցներին շարունակական ուսուցման և վերապատրաստումների շնորհիվ։
OVIO-ն կարևոր դեր է խաղում ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ գործարկելով երկրի առաջատար տվյալների մշակման կենտրոնը: Հայաստանում կառուցված տվյալների մշակման կենտրոնը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլև հնարավորություն է տվել ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ինչը նպաստել է տեղական մասնագետների զարգացմանը։ Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվում են, ինչի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ և մասնագիտական գիտելիքներ՝ որակապես փոխելով ՀՀ ՏՏ ոլորտի որակավորված մասնագետների մակարդակը։
OVIO-ի գաղափարախոսությունը հիմնված է բաց, թափանցիկ և հոգատար մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր աշխատակից և հաճախորդ գտնվում է ուշադրության կենտրոնում: Ընկերության նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ կարող է իր ներդրումն ունենալ նորարարական լուծումների մշակման և հաճախորդների համար լավագույն ծառայությունների մատուցման գործում։
OVIO-ին միանալը նշանակում է դառնալ այնպիսի թիմի անդամ, որը հարգում է ընկերության արժեքներն ու պատասխանատվությունը, խթանում է նորարարությունը և մշտապես ուղղված է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի կարիքների բավարարմանը։