Լուսանկարիչ
Yerkir Real Estate
Նկարագրություն
Երկիր անշարժ գույքի գործակալությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճկուն և մոտիվացված լուսանկարիչների
Պարտականություններ
- Պրոֆեսիոնալ առարկայական լուսանկարում
- Աշխատանք պրոֆեսիոնալ սարքավորումներով՝ ֆոտոապարատ
- Նկարների խմբագրում՝ ռեսայզ, մշակում, ռետուշավորում, գույների շտկում, դեֆեկտների վերացում
- Նկարների նախապատրաստում տարատեսակ հարթակներում ցուցադրության համար
Պահանջներ
- Նկարահանման և տեսանկարահանման հիմնական գիտելիքներ, ծրագրի իմացություն
- Մասնագիտական հմտությունների բարելավելու ցանկություն, աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն
- Տեսանկարահանման և մոնտաժի նոր տեխնոլոգիաների և մեթոդների շարունակական ուսուցում և յուրացում
- Կրեատիվ մտածելակերպ
- Բնակարաններ լուսանկարելու փորձը կդիտվի որպես առավելություն
Երկիր անշարժ գույքի ընկերությունը Հայաստանում զբաղվում է ռիելթորական գործունեությամբ - անշարժ գույքի առուվաճառքով և գույքի վարձակալությունների միջնորդային գործունեությամբ։Երկիր անշարժ գույքի ընկերության մասնագետներն ունեն ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի առք և վաճառքի շուկայում: Ընկերության մասնագետների բարձր որակավորումը երաշխավորում է մեր հաճախորդների ցանկացած բարդության խնդիրների օպերատիվ լուծումը: