Get our free app. It won't take up space on your device

Լուսանկարչության դասախոս

Elbakyan Educational Complex

Location: Yerevan
Salary:
Monthly 200,000-400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Education, Training, Instruction
Deadline:
9/26/2026

Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է համագործակցության

Կրթահամալիրը, ընդլայնելով իր թիմը, նոր մասնաճյուղի համար, փնտրում է լուսանկարչության դասախոս, ով պատրաստ է փոխանցել իր փորձն ու գիտելիքները և ապահովել արդիական ու պրակտիկ ուսուցում լուսանկարչության ոլորտում։

Հիմնական պարտականություններ

  • Դասապրոցեսի պլանավորում և կազմակերպում
  • Դասավանդում՝ հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
  • Գործնական առաջադրանքների մշակում, հանձնարարում և ստուգում
  • Ուսանողների առաջընթացի մշտադիտարկում և հետադարձ կապի ապահովում
  • Քննությունների կազմակերպում և անցկացում
  • Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Լուսանկարչության ոլորտի աշխատանքային փորձ
  • Լուսանկարչական ապարատների հետ աշխատանքի և դրանց լիարժեք տիրապետման հմտություն
  • Արհեստական լույսերի հետ աշխատելու փորձ և գիտելիքներ
  • Adobe Photoshop ծրագրի իմացություն
  • Adobe Lightroom ծրագրի իմացություն
  • Լուսանկարների մշակման և խմբագրման հմտություններ
  • Ուսանողները չեն դիտարկվում

Առավելություն կտրվի

  • Լուսանկարչական տարբեր ժանրերի խորացված իմացությանը
  • Արհեստական բանականության (AI) գործիքների տիրապետմանը
  • Դասավանդման լրացուցիչ փորձին
  • Օտար լեզուների իմացությանը

Անձնական որակներ

  • Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն
  • Զարգացած հաղորդակցման հմտություններ
  • Հստակ, գրագետ և հասկանալի խոսք
  • Կազմակերպչական հմտություններ
  • Համբերատարություն, աշխատասիրություն և ինքնուրույնություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ներկայանալի արտաքին տեսք

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
  • Աշխատավարձը՝ գործարքային

Եթե ցանկանում եք միանալ զարգացող կրթական միջավայրի և ձեր փորձով նպաստել նոր մասնագետների ձևավորմանը՝ ուղարկեք Ձեր CV-ն։

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Company օverview
address
Address
Րաֆֆու 19, Ամիրյան 4
address
Number of employees
1-15
Phone
Phone
096888844, 098820089

Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։

Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։

📚 Մենք դասավանդում ենք՝

  • WEB ծրագրավորում

  • Python ծրագրավորում

  • Գրաֆիկ դիզայն

  • UX/UI դիզայն

  • 3D մոդելավորում

  • Ինտերիեր դիզայն

  • Ռոբոտաշինություն

  • Լուսանկարչություն

  • ՍՄՄ

  • Օտար լեզուներ

  • Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)

Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։

Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։

📍 Կոնտակտային տվյալներ

Հասցեներ՝

  • ք. Երևան, Րաֆֆու 19

  • ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center

Հեռախոս՝ 096 88 88 44

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media