
Լոգիստ/օպերատոր/դիսպետչեր
Spayka LLC
Նկարագրություն
-Տրանսպորտի դեպարտամենտում իրականացնել բեռնատարների երթերը կարգավորող դիսպետչերի աշխատանքը:
Պարտականություններ
- Վերահսկել և կառավարել երթուղում գտնվող տրանսպորտային միջոցների շարժը,
- Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ և ղեկավարել նրանց աշխատանքը երթուղու ընթացքում,
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Ռուսերենի գերազանց իմացություն /այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/,
- MS Office իմացություն
- Առնվազն 1-2տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է տրանսպորտի կամ բեռնափոխադրումների բնագավառում/ կդիտարկվեն նաև նորավարտ ուսանողների տվյալները:
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Բանակցություններ վարելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատու, կարգապահ, պարտաճանաչ
Հավելյալ նշումներ
-Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: