Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի օպերատոր

Zigzag

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Customer Support, Client Care, Logistics, Transportation
Deadline:
12/17/2026

Նկարագրություն

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու, արագ կողմնորոշվող և հաղորդակցման գերազանց հմտություններով Լոգիստիկայի օպերատորի՝ առաքման գործընթացների արդյունավետ համակարգումն ու վերահսկումն ապահովելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ

  • Առաքման գործընթացի ամենօրյա վերահսկում և համակարգում։

  • Հաճախորդների հետ հեռախոսային կապի հաստատում՝ առաքման ժամերի և պայմանների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով։

  • Առաքման պատվերների և երթուղիների ընթացքի վերահսկում «Յանդեքս Մարշրուտիզատոր» (Yandex Routing) համակարգի միջոցով։

  • Առաքման ընթացքում առաջացած խնդիրների օպերատիվ բացահայտում և դրանց լուծմանն աջակցություն։

  • Առաքման ժամերի փոփոխությունների, ուշացումների և այլ շեղումների վերաբերյալ հաճախորդների ժամանակին իրազեկում։

  • Պատվերների կարգավիճակների վերահսկում և անհրաժեշտ տեղեկատվության թարմացում համապատասխան համակարգերում։

  • Անմիջական ղեկավարի կողմից տրված՝ աշխատանքային գործընթացին առնչվող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։

  • Ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն (առնվազն մեկի)։

  • Microsoft Office ծրագրերի՝ մասնավորապես Word և Excel, վստահ իմացություն։

  • Համակարգչային գրագիտություն և նոր ծրագրեր արագ յուրացնելու կարողություն։

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում։

  • Թիմում աշխատելու և իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ հասցեին՝ թեմա (Subject) դաշտում պարտադիր նշելով «Լոգիստիկայի օպերատոր»։

Company օverview
address
Address
1 Hyusisayin Ave, office 18
address
Number of employees
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media