
Լոգիստիկայի մասնագետ
Talentus HR
Նկարագրություն
«ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ» ընկերությունը փնտրում է պատասխանատու լոգիստիկայի մասնագետ՝ միանալու մեր զարգացող թիմին։
Պարտականություններ
- Նոր գործընկերների որոնում և բեռնափոխադրման պրոցեսների արդյունավետության ապահովում,
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն,
- Կազմակերպել բեռների ժամանակին առաքում՝ խուսափելով ուշացումներից,
- Տեղափոխվող բեռների ընթացքի մասին տեղեկատվության տրամադրում ամենօրյա ռեժիմով,
- Կոորդինացնել պահեստի, մատակարարների և փոխադրողների աշխատանքը,
- Վերլուծել և օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը,
- 1C համակարգում՝ բեռների շարժերի գրանցում և հաշվետվություն,
- Լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00։
Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: