
Լոգիստիկայի մասնագետ
LITOKOL
Նկարագրություն
Լիտոկոլ ընկերությունը փնտրում է դիսպետչերի` առաքման գործընթացների պլանավորման և համակարգման համար։
Աշխատավայրը՝ Գրիբոյեդով 25/27
Գրաֆիկը 6-օրյա
Պարտականություններ
-
Երթերի պլանավորում և առաքման փաստաթղթերի առկայության ապահովում
-
Առաքման գործընթացների համակարգում և աշխատանքի բաշխում
-
Առաքման ընթացքում առաջացած խնդիրների լուծում
-
Հաշվետվությունների կազմում և ներկայացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ լոգիստիկայի ոլորտում
- Ժամանակի կառավարման հմտություն
- Խնդիրների լուծման հմտություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշելով հաստիքի անվանումը։
Litokol ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: