Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի մասնագետ

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Industry: Logistics, Transportation
Deadline: 4/21/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն փնտրում է Լոգիստիկայի մասնագետի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։

Պարտականություններ

  • Պատվերների ներմուծման գործընթացի կազմակերպում,
  • Պատվերների հանձնարարականի ստացում և ստուգում,
  • Հաշիվ ապրանքագրերի ստուգում՝ ԱՏԳԱ կոդ, ծագման երկիր, Incoterm,
  • Բեռի ապահովագրում՝ մինչ մատակարարի պահեստից դուրս գալը,
  • Բեռը Հայաստան հասնելուց հետո մաքսային բրոքերների անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում,
  • Ներմուծվող ապրանքների թույտվություն ստանալու նպատակով՝ Էն-Փի-Սի, ՀՀ ոստիկանություն, ԱՆ, ԱԱԾ և այլ գերատեսչություններ դիմում,
  • Բեռնափոխադրող կազմակերպություններից գնային հարցումների իրականացում,բեռնափոխադրող տեղական և միջազգային ընկերությունների հետ ժամկետների, պայմանների և արժեքների վերաբերյալ բանակցելու նպատակով՝ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում,
  • Բեռնափոխադրումների փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների տվյալների բազայի թարմացման նպատակով՝ շուկայի ուսումնասիրություն,
  • Բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն) կազմում, ստուգում, անհրաժեշտության դեպքում ուղղում,
  • Բեռների արտահանման գործընթացի կազմակերպում՝ վերաարտահանման համար բեռի ներմուծման փաստաթղթերի համալիր կազմի հավաքում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է
  • Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
  • Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Պայմաններ և արտոնություններ՝

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Դասընթացներ։

Հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունները (CV) ուղարկել նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Spread the word! Share this job on social media