Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի ղեկավար / օֆիս ադմինիստրատոր

Ardis LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Administrative, Clerical, Logistics, Transportation
Deadline:
7/16/2025

Նկարագրություն

Ardis ընկերությունը հրավիրում է փորձառու Լոգիստիկայի ղեկավարի՝ միանալու թիմին և ղեկավարելու առաքման, ավտոպարկի և գրասենյակի նյութատեխնիկական ապահովման գործընթացները։ Պաշտոնը նախատեսված է կազմակերպված, պատասխանատու և առաջնորդող հմտություններ ունեցող մասնագետի համար։

Պարտականություններ

Առաքման գործընթացի կառավարում

  • Առաքիչների թիմի համակարգում, խնդիրների օպերատիվ արձագանքում,
  • Պատվերների ճիշտ դասակարգում և առաքման պլանավորում,
  • Առաքումների ճշգրիտ և ժամանակին իրականացում,
  • Կարգապահության, սպասարկման և որակի ստանդարտների վերահսկում,
  • Առաքիչների թրեյնինգների, դաշտային աուդիտների իրականացում։

Ավտոպարկի կառավարում

  • Մեքենաների տեխնիկական վիճակի մշտադիտարկում,
  • Տեխնիկական սպասարկման, վառելիքի սպառման և փաստաթղթերի վերահսկում,
  • Պետական մարմինների և մատակարարների հետ համագործակցություն։

Օֆիսի ադմինիստրացիա

  • Գրասենյակի անխափան գործունեության ապահովում,
  • Աջակցող մատակարարների համակարգում (կապ, վերանորոգում, մաքրություն և այլն)։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (լոգիստիկա, բիզնես կառավարում կամ հարակից ոլորտներում),
  • Առնվազն 3 տարվա փորձ՝ լոգիստիկայի կամ առաքման թիմի կառավարման ոլորտում,
  • Թիմի ղեկավարելու հմտություններ, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Excel-ի, մոնիտորինգի և հաշվետվական գործիքների իմացություն,
  • Վարորդական իրավունք և ավտոմեքենա՝ ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ և կայուն աշխատանք,
  • Աշխատանք վստահելի ու բարձրակարգ ընկերությունում։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
37499500105

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media