Get our free app. It won't take up space on your device

Լոգիստիկայի բաժնի աշխատակից

Sun Food

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
12/4/2025

Նկարագրություն

Սան Ֆուդ ՍՊԸ-ին անհրաժեշտ է լոգիստիկայի բաժնի աշխատակից։

Աշխատանքային պարտականություններ

  • Գործընկերների հետ համագործակցություն,
  • Լոգիստիկայի առաջարկների ձևավորում և համակարգում,
  • Լոգիստիկայի պայմանագրերի կնքման նպատակով բանակցությունների վարում,
  • Ընկերության ապրանքների առաքման ողջ ցիկլի վերահսկում,
  • Գործընկերների հետ աշխատանքի բոլոր փուլերում փաստաթղթերի հոսքի վարում և վերահսկում։

Պահանջվող հմտություններ

  • Տարբեր տեսակի հաճախորդների և գործընկերների հետ բանակցելու հմտություններ,
  • Արտաքին առևտրի ոլորտը կարգավորող դաշտի իմացություն,
  • Պլանավորման և վերլուծության հմտություններ,
  • 1C, Excel, Word, MS Power Point-ի իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է, անգլերենը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը պարտադիր է:
Company օverview
address
Address
1/68 Shirak, Yeravan, RA
address
Number of employees
1-15

«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ Հայաստանի յուղաճարպային բնագավառի առաջատարը և մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքը։ 2021 թվականին գործարկվեցին մայոնեզի, կետչուպի և խտացրած կաթի հոսքագծեր՝ դառնալով անփոխարինելի, համեղ լրացում ցանկացած սեղանի համար։

Մեր արտադրությունը նորագույն ժամանակակից  սարքավորումների  և  օրիգինալ բաղադրատոմսերի համադրություն է, որոնք մշակվում են մեր ժամանակակից հետազոտական լաբորատորիայում՝ որակյալ բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մեր հաջողության գրավականը արտադրանքի որակի և արտադրության անվտանգության ամենօրյա վերահսկումն է  ISO 2200:2018  ստանդարտի  համապատասխան։  

 Ընկերության գնային քաղաքականությունը` մենք  հաշվի ենք առնում սպառողական զամբյուղի աճի տեմպերը, այդ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է իրենց ընտանիքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար  լավագույն գնային առաջարկություններով արտադրանք։

Ընկերության արտադրանքը հաջողություն է վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Ռուսաստանը և այլն:

«Սանֆուդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում «ԷՖԿՈ» և «Cargill» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիստրիբյուտորը, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում և իրենց դրսևորել են որպես հուսալի գործընկերներ: Ընկերությունները արտադրում են ունիվերսալ և մասնագիտացված մարգարիններ և յուղերի, ճարպաթթուների տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ կաթնային յուղի փոխարինիչներ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media