Լոգիստիկ օպերատոր
Central Expert
Նկարագրություն
Լոգիստիկ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու լոգիստիկ օպերատորի՝ միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և համակարգման համար։
Հիմնական պարտականություններ՝
- Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում և ամբողջ գործընթացի վերահսկում
- Փոխադրողների և լոգիստիկ ընկերությունների որոնում և համագործակցության հաստատում
- Բեռնափոխադրման գների հարցում, առաջարկների համեմատում և բանակցությունների վարում
- Հաճախորդների, փոխադրողների և վարորդների հետ մշտական կապի ապահովում
- Բեռների շարժի, երթուղիների և առաքման ժամկետների վերահսկում
- Բեռնափոխադրման ուղեկցող փաստաթղթերի ստուգում և համակարգում
- Ընթացիկ պատվերների և բեռնափոխադրումների տվյալների վարում
- Նոր փոխադրողների և գործընկերների բազայի ձևավորում
Պարտադիր պահանջներ
- Լոգիստիկայի / միջազգային բեռնափոխադրումների ոլորտում աշխատանքային փորձ
- Անգլերենի լավ իմացություն՝ պարտադիր
- Ռուսերենի լավ իմացություն՝ պարտադիր
- Հայերենի գերազանց իմացություն
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություն՝ Excel, Word, էլ. փոստ և այլն
- Բանակցություններ վարելու և գործնական հաղորդակցության լավ հմտություններ
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Միաժամանակ մի քանի բեռնափոխադրում կառավարելու կարողություն
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք
- Հարմարավետ գրասենյակային պայմաններ
- Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություն
- Աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և մասնագիտական հմտությունների
Աշխատավայր՝ Երևան Ծ,Իսակովի 30/1
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ 9.00-18.00