Լոգիստ / վաճառքի մասնագետ
Corten Shipping LLC
Նկարագրություն
Քորթեն Շիփինգ ընկերությունը փնտրում է պատվիրատուների ներգրավման մասնագետի՝ լոգիստիկայի գծով:
Պարտականություններ
- Պոտենցիալ պատվիրատուների ներգրավում զանգերի միջոցով ՀՀ-ում,
- Տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում,
- Հեռախոսային բանակցությունների վարում,
- Ստացված հարցումների մշակում եվ համակարգում
- Լոգիստիկայի/բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և կառավարում,
- Ընթացիկ բեռների գտնվելու վայրի մասին ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության ընդունում/մատուցում:
Պահանջներ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր է,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ակտիվություն, մարդկանց հետ հեշտ շփվելու ունակություն,
- Ժամանակը արդյունավետ կառավարելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Ֆիքսված աշխատավարձ + Բոնուս:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00:
«Քորթեն Շիփինգ»-ը միջազգային ճանաչում ունեցող ծովային բեռնափոխադրող է, որի պաշտոնական գրասենյակն այժմ գործում է նաև Հայաստանում:
Ընկերության հիմնական նպատակն է՝ կապել Հայաստանը բոլոր մայրցամաքների հետ։
Ծառայությունների և տրանսպորտային աշխարհագրության մեր համաշխարհային ցանցն ընդգրկում է Հեռավոր Արևելքի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Միջերկրական ծովի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները:
Ունենալով ռազմավարական դիրք ունեցող գրասենյակներ ԱՄԷ-ում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում՝ մենք ամուր հիմք ունենք աշխարհի առանցքային առևտրային ուղիներում:
Կազմակերպում ենք ցանկացած տեսակի և բարդության բեռների ներմուծում և արտահանում ծովային և ցամաքային ճանապարհներով: