
Լոգիստ մենեջեր
Errand HR
Նկարագրություն
Errand HR Agency-ի գործընկեր՝ խոշար և ճանաչված, բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունը փնտրում է լոգիստ մենեջեր, ով պատասխանատու կլինի ԱՊՀ երկրներից, Եվրաոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից ապրանքների բեռնափոխադրման և համակարգման համար։
Պարտականություններ
-
Ուսումնասիրել շուկան, փնտրել և գտնել բազմաթիվ բեռանփոխադրող ընկերություններ (Ցամաքային, ջրային, օդային),
-
Բանակցել բեռնափոխադրող ընկերությունների հետ և ստանալ հնարավորինս մատչելի գնառաջարկ,
-
Պահպանել գործնական և արդյունավետ փոխհարաբերություններ միջազգային գործընկերների և բեռնափոխադրող ընկերությունների հետ,
-
Պատրաստել բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթեր,
-
Ժամանակ առ ժամանակ ստանալ նոր գնառաջարկներ բեռնափոխադրող ընկերություններից,
-
Վերահսկել ապրանքների ներմուծման ժամանակացույցի պահպանումը,
-
Ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն,
-
Համապատասխան աշխատանքային փորձ,
-
Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
-
MS Office իմացություն,
-
Թիմային աշխատանքի, զարգանալու և սովորելու ցանկություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ Երկուշաբթի - Ուրբաթ,
Աշխատանքային ժամերը՝ 09:30 - 18:30:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան մասնագետներ և օգնել մասնագետներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: