Լոգիստ
Flash Petrol
Նկարագրություն
Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում լոգիստի։
Պարտականություններ
- Վառելիքի կտրոնների բաշխում,
- Վառելիքի չարաշահումների բացահայտում,
- Մեքենաների տեղաշարժերի օնլայն վերահսկողություն,
- Անհրաժեշտ տրանսպորտային միջոցի ընտրություն և տրամադրում բարձման,
- Վարորների արտաքին տեսքի վերահսկողություն,
- Հաշվետվություների ներկայացում,
- Երթերի գրանցում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Աշխատասիրություն և ճշտապահություն,
- Հաղորդակցման հմտություններ։
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․