Լիզինգի մենեջեր
Armenian Leasing Company
Նկարագրություն Արմլիզինգը փնտրում է պատասխանատու և մոտիվացված Լիզինգի մենեջերի:
Պարտականություններ
-
Նոր պոտենցիալ հաճախորդների ներգրավում՝ բացահայտելով նրանց կարիքներն ու պահանջները։
-
Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ներկայացում։
-
Հաճախորդներին բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
-
Հաճախորդներից լիզինգի հայտերի ընդունում։
-
Մատակարարների հետ արդյունավետ գործնական հարաբերությունների հաստատում։
-
Լիզինգային փաթեթների վարկային կոմիտե ներկայացում։
-
Նոր պրոդուկտների նախաձեռնում, նոր ռազմավարությունների մշակում ՝ վերլուծելով շուկայի տենդենցները և հնարավոր զարգացումները։
-
Գլխավոր տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարում:
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում։
-
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային/ֆինանսական ոլորտում։
-
Փորձառությունը վաճառքի ոլորտում ֆինանսական գործունեության տարբեր ուղղություններում կդիտվի մեծ առավելություն։
-
Հաղորդակցման և բանակցություններ վարելու, գործարար հարաբերություններ կառուցելու հմտություն։
-
Վերլուծական հմտություններ։
-
Թիմում աշխատելու ունակություն։
-
Սթրեսային, լարված պայմաններում աշխատելու ունակություն։
-
ՀՀ բանկային օրենսդրության իմացություն։
-
MS office փաթեթի իմացություն։
-
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
-
Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Առավելություններ`
- Բժշկական ապահովագրություն
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Պրոֆեսիոնալ մասնագետներից սովորելու հնարավորություն
- Վճարովի ազատ օրեր
- Մրցակցային աշխատավարձ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ-ուրբաթ ժ.09:00-18:00