Get our free app. It won't take up space on your device

Լիդ-մենեջեր

Calibri Group

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Administrative, Clerical, Sales, Business Development
Deadline:
6/11/2025

Ընկերության մասին

<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:

Մենք փնտրում ենք փորձառու լիդ-մենեջերի, ով կապահովի զանգերի կենտրոնի արդյունավետ կառավարում, կմշակի ընկերությանը դիմած հաճախորդներին և որակյալ տեղեկատվություն կփոխանցի վաճառքի թիմին։ Կօգնի գործակալներին իրենց աշխատանքում ՝ ապահովելով ադմինիստրատիվ գործառույթները գրասենյակից, ինչպիսիք են հայտերի տեղադրումը, թարմացումը, հաճախորդների մուտքային դիմումների նախնական սպասարկումը և այլն։

Հաստիքի արդյունքը

Ժամանակին, պատշաճ կերպով սպասարկված, կարիքները բացահայտված հաճախորդ, ով տրամադրել է ելակետային տվյալներ, իրեն ներկայացվել են ընկերության ծառայությունները, և նա ուղղորդվել է համապատասխան մասնագետին։

Պարտականություններ

  • Մուտքային հայտերի և զանգերի մշակում,
  • Մասնագիտական հարթակների կառավարում,
  • CRM համակարգում տվյալների պատշաճ լրացում,
  • Զանգերի կենտրոնի ծրագրերի կառավարում,
  • Այլ ադմինիստրատիվ պարտականություններ։

Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք՝

  • Ունեք փորձ զանգերի կենտրոնում,
  • Վաճառքների փորձառություն,
  • Ունեք համակարգչային գրագիտություն (Microsoft office, Google, CRM և այլն),
  • Ծանոթ եք Երևանի փողոցներին և քարտեզին,
  • Ունեք հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ, գեղեցիկ, վստահ խոսք,
  • Տիրապետում եք լեզուներին (անգլերեն և ռուսերեն) առնվազն B1 մակարդակ,
  • Սթրեսակայուն եք,
  • Ունակ եք ինտենսիվ աշխատելու,
  • Հակված եք վերջնական արժեքավոր արդյունքին,
  • Կարողանում եք աշխատել թիմում։

Աշխատանքային պայմաններ

  • Ֆիքսված աշխատավարձ և % գործարքներից (աշխատավարձի չափը կախված է թեկնածուի փորձառությունից, որակավորումից և այլ գործոններից),
  • Գրաֆիկ երկ-ուրբ ՝ 10։00-19։00, շաբաթ ՝ 10։00-18։00 (հերթափոխով),
  • Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։

Բոնուսներ

  • Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
  • Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
  • Անվճար սուրճ, թեյ,
  • Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
  • Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։
Company օverview
address
Address
Իսահակյան փողոց 8
address
Number of employees
1-15
Phone
Phone
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Stock units
Stock units
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media