
Լիցքավորման կայանների սպասարկող
SOLARA
Նկարագրություն
ՍՈԼԱՐԱ ընկերությունը փնտրում է լիցքավորման կայանների սպասարկման մասնագետների:
Պարտականություններ
- Մասնակցում է լիցքավորման կայանների տեղադրման աշխատանքների որակի վերահսկմանը:
- Վերահսկում և առաջարկում է լուծումներ ցանկացած տեխնիկական կամ այլ խնդիրների համար:
- Իրականացնում է լիցքավորման կայանների տեղադրման նախագծերի սպասարկում:
- Նոր մեթոդների և ստանդարտների ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների կատարում:
- Առաջացած խնդիրների դեպքում տեղեկացնել նախագծերի ղեկավարին:
- Աշխատանքների վերջում մասնակցում է որակի ընդհանուր ստուգմանը:
Պահանջներ
- Ինժեներական բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- MS office-ի իմացություն,
- պատասխանատվություն,
- ակտիվություն,
- սովորելու միտվածություն:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: