Լիցենզավորման և պետական մարմինների հետ համագործակցության համակարգող
Wigmore Women's Children's Hospital
Նկարագրություն
«Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում լիցենզավորման և պետական մարմինների հետ համագործակցության համակարգող մասնագետի (Licensing & Regulatory Compliance Coordinator):
Ընկերությունը փնտրում է պատասխանատու և համակարգված մասնագետի, ով կկազմակերպի լիցենզավորման, պետական հաշվետվությունների և կարգավորող պահանջների պահպանման գործընթացները։
Պարտականություններ
- Նոր ծառայությունների լիցենզավորման և վերալիցենզավորման գործընթացների համակարգում։
- Պետական մարմինների ստուգումների և մշտադիտարկումների նախապատրաստում և ուղեկցում։
- Պարտադիր հաշվետվությունների պատրաստման և ներկայացման կազմակերպում։
- Կարգավորող պահանջների և ժամկետների մշտական վերահսկում։
- Անհամապատասխանությունների դեպքում ուղղիչ գործողությունների (CAPA) համակարգում և վերահսկում։
- Արտաքին պետական և գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան հաղորդակցության վարում։
- Բարեգործական հիմնադրամների և արտաքին կազմակերպությունների հետ վարչական համագործակցություն։
- ԱԱՊ կցագրումների կազմակերպում և համակարգում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն:
- Առողջապահության ոլորտում կարգավորող գործընթացների իմացություն:
- Փաստաթղթերի և ժամկետների կառավարման բարձր պատասխանատվություն։
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ։
- MS Office-ի լավ իմացություն։
- Հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ լավ իմացություն։
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 200 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։
ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։