Get our free app. It won't take up space on your device

Լանդշաֆտային դիզայներ

O2 Gardens

Location: Yerevan
Employment type: Full Time
Industry: Customer Support, Client Care, Art, Design
Green job
Deadline:
10/22/2026

Նկարագրություն

Օ2Gardens, եթե սիրում եք ստեղծել գեղեցիկ, ֆունկցիոնալ և բնության հետ ներդաշնակ տարածքներ, ունեք ստեղծագործ մտածողություն և ցանկանում եք մասնակցել բացառիկ կանաչապատման ու լանդշաֆտային նախագծերի իրականացմանը, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Մշակել ներքին և արտաքին կանաչապատման ու լանդշաֆտային ձևավորման նախագծեր ՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջները և նախագծի առանձնահատկությունները,
  • Կազմել և մշակել նախագծային/գծագրական փաթեթներ,
  • Պատրաստել նախագծերի 2D և 3D (վիզուալիզացիաներ), ներկայացումներ և պրեզենտացիոն նյութեր,
  • Համագործակցել ճարտարապետների, ագրոնոմների, բուսաբանների և տեխնիկական թիմի հետ՝ նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով,
  • Մասնակցել տարածքների ուսումնասիրությանը, չափագրմանը և նախագծային լուծումների մշակմանը,
  • Ներկայացնել ստեղծագործ և ժամանակակից լուծումներ՝ համապատասխանելով ընկերության որակի և գեղագիտական չափանիշներին։

Պահանջներ

Մեր իդեալական թեկնածուն

  • Ունի բարձրագույն կրթություն դիզայնի, ճարտարապետության, լանդշաֆտային դիզայնի կամ հարակից ոլորտում,
  • Ունի համապատասխան աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն),
  • Ազատ տիրապետում է Archicad, AutoCAD, Lumion և Photoshop ծ րագրերին,
  • Ունի գծագրական և վիզուալ ներկայացումների պատրաստման հմտություններ,
  • Կարողանում է արդյունավետ կառավարել ժամանակը և աշխատել նախագծային ժամկետների շրջանակում,
  • Ունի ստեղծագործ մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի հմտություններ։

Մենք առաջարկում ենք`

  • Մասնակցություն հետաքրքիր և մասշտաբային լանդշաֆտային նախագծերի,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Ստեղծագործ և աջակցող աշխատանքային միջավայր,

Company օverview
address
Address
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8, Yerevan, Armenia, 0029, Yerevan, Armenia
address
Number of employees
51-150

Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։

🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media