Get our free app. It won't take up space on your device

Laboratory Information System (LIS) support specialist

Concern-Energomash CJSC

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Information Technologies, Software Development
Deadline:
9/11/2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է կազմակերպված և պատասխանատու մասնագետ, որը կհամակարգի ԼՏՀ համակարգում ավարտված հայտերից մինչև կատարված աշխատանքների փաստաթղթավորման, հաշիվների դուրսգրման և վճարումների վերահսկման գործընթացը։

Պաշտոնը ներառում է աշխատանք հաճախորդների, ներդրման և ծրագրային թիմերի, նախագծերի ղեկավարների և հաշվապահության հետ։

Պարտականություններ

  • ԼՏՀ համակարգում ավարտված հայտերի և դրանց կարգավիճակների մշտադիտարկում։

  • Կատարված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերի պատրաստման, ճշգրտման, ուղարկման և ստորագրման գործընթացի համակարգում։

  • Հաշիվների վերահսկման գրանցամատյանի ճշգրիտ և ժամանակին վարում։

  • Ստորագրված փաստաթղթերի և անհրաժեշտ տվյալների փոխանցում հաշվապահությանը։

  • Դուրս գրված հաշիվների և չկատարված վճարումների վերահսկում ու հետադարձ կապ հաճախորդների հետ։

  • Բաց, ուշացած կամ խնդրահարույց դեպքերի վերաբերյալ պատասխանատուների իրազեկում և անհրաժեշտության դեպքում հարցերի բարձրացում։

  • Համագործակցություն հաճախորդների, տեխնիկական և ծրագրային թիմերի, նախագծերի ղեկավարների և հաշվապահության հետ։

  • Պարբերական հաշվետվությունների պատրաստում հայտերի, ակտերի, հաշիվների և վճարումների կարգավիճակների վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն։

  • Excel-ի և էլեկտրոնային փոստի գործնական իմացություն։

  • Փաստաթղթերի և միաժամանակ մի քանի ընթացիկ դեպքերի հետ կազմակերպված աշխատելու կարողություն։

  • Հայերենով գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ։

  • Ռուսերենի իմացություն։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Հաճախորդների և գործընկերների հետ քաղաքավարի, վստահ և հետևողական հաղորդակցվելու կարողություն։

  • Ուշադրություն մանրուքներին և տվյալների ճշգրտությանը։

  • Պատասխանատվություն, կարգապահություն և վերջնաժամկետների պահպանում։

  • Խնդիրները ժամանակին բացահայտելու և պատասխանատուներին փոխանցելու կարողություն։

  • Լարված իրավիճակներում հանգիստ և հետևողական աշխատելու կարողություն։

Առավելություն կդիտվի

  • Հաշվապահական փաստաթղթերի, հաշիվների կամ հանձնման-ընդունման ակտերի հետ աշխատանքի փորձը։

  • CRM, ticketing կամ այլ գործառնական կառավարման համակարգերի հետ աշխատանքի փորձը։

  • Հաճախորդների սպասարկման, գրասենյակային կառավարման, վաճառքների աջակցության կամ գործառնական համակարգման փորձը։

  • Տեխնիկական ծրագրային համակարգերի աշխատանքի ընդհանուր պատկերացումը։

Մենք առաջարկում ենք՝

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,

  • Մրցակցային աշխատավարձ,

  • Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն,

Company օverview
address
Address
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Number of employees
51-150
website
Website
Phone
Phone
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free meals
Free meals
Reward system
Reward system
13th salary
13th salary
Business trips
Business trips
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media