Get our free app. It won't take up space on your device

Լաբորատորիայի վարիչ

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Production, Operations, Biological, Chemical
Deadline: 3/17/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Լաբորատորիայի վարիչի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։

Պարտականություններ՝

  • Կազմակերպել և իրականացնել լաբորատորիայի աշխատանքը,
  • Ապահովել որակի վերահսկողություն, յուրաքանչյուր արտադրատեսակի համար սահմանել որակի վերջնական չափորոշիչներ /ստանդարտներ/,
  • Արտադրանքի որակը ստուգելու համար տիրապետել ներկերի և չոր շաղախների փորձաքննության եղանակներին,
  • Մշակել ու հաստատել արտադրատեսակների բարձր որակ ապահովող բաղադրությունները և տեխնոլոգիական ռեժիմները, բաղադրություններում փոփոխություններ կատարելու դեպքում ուղղումներ մտցնել չափորոշիչների մեջ,
  • Իրականացնել փորձարարական հետազոտություններ արտադրանքի որակի բարձրացման, ինքնարժեքի նվազեցման, ինչպես նաև նոր արտադրատեսակների ստացման ուղղությամբ,
  • Իրականացնել հումքի մուտքային վերահսկողություն,
  • Իրականացնել տեխնոլոգիական ռեժիմների պահպանման վերահսկողություն,
  • Ապահովել ինֆորմացիայի համակարգումը և պահպանությունը /արխիվացում/,
  • Լաբորատորիային անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար ներկայացնել պահանջագրեր,
  • Պահպանել և վերահսկել լաբորատորիայի աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների կատարումը,
  • Հետևել լաբորատորիայի մաքրությանը,
  • Կազմակերպել և մասնակցել լաբորատորիայի գույքագրման աշխատանքներին,
  • Իրականացնել փրփրապլաստի արտադրամասի համար նախատեսված կաթսայում օգտագործվող ջրի որակի հսկման անալիզները,
  • Կատարել Չոր շաղախների արտադրամասում արտադրվող յուրաքանչյուր արտադրատեսակի /սալիկի սոսինձ, թերմոգիպս, գիպսային և մելային ծեփամածիկներ/ պատահական սկզբունքով վերցրած մի քանի նմուշների փորձարկում, ըստ որի հնարավոր է պարզել թափվելու կամ ճաքելու հավանականությունը, կամ դրանց առաջացման պատճառները, իսկ սալիկի սոսնձի դեպքում` ամրությունը: Ինչպես նաև մաղի սարքավորմամբ որոշել խառնուրդում գտնվող մասնիկների չափսերը:
  • Իրականացնել բոլոր տեսակի ներկերի փորձաքննություն,
  • Հարկ եղած դեպքում կատարել ելանյութերի փորձարկումներ,
  • Փորձարկել բողոքարկված արտադրատեսակները և դրանց հիման վրա կազմել գրավոր եզրակացություն,
  • Յուրաքանչյուր ամսվա /տարվա/ կտրվածքով կազմել իրականացված աշխատանքների հաշվետվություններ։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքային փորձ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն։

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:

Spread the word! Share this job on social media