Կտրող հաստոցի օպերատոր
Arides LLC
Նկարագրություն
«Արիդես» ընկերությունը փնտրում է կտրող հաստոցի օպերատոր՝ թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Կլոր խողովակների և քառանկյուն պրոֆիլների կտրում՝ կտրող հաստոցի միջոցով
- Կատարել մետաղի մակերեսների մեխանիկական մշակում ձեռքի, էլեկտրական գործիքներով
- Պահպանել աշխատանքի և հրդեհային անվտանգության կանոնները
- Պահպանել սարքավորումների և տարածքի մաքրությունը
- Մասնակցել սարքավորումների պլանային սպասարկման աշխատանքներին
Պահանջներ
- Արագաշարժություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմային կողմնորոշում
- Առաջնահերթություն սահմանելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում,
- Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-17:30, հնգօրյա աշխատանքային շաբաթ
- Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Արիդես ընկերությունը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների և վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։