Կրտսեր տեխնոլոգ
"Apache Group" LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող, պատասխանատու և զարգանալու ցանկություն ունեցող Կրտսեր տեխնոլոգի, ով կմիանա մեր տեխնոլոգիական թիմին և կաջակցի արտադրական գործընթացների կազմակերպմանը, տեխնոլոգիական փաստաթղթերի մշակմանը և նոր արտադրատեսակների ներդրմանը։
Պարտականություններ
- Աջակցել գլխավոր տեխնոլոգին արտադրական գործընթացների կազմակերպման և տեխնոլոգիական աշխատանքների իրականացման ընթացքում։
- Մասնակցել արտադրատեսակների տեխնոլոգիական կանոնակարգերի, տեխնոլոգիական քարտերի և տեխնոլոգիական սխեմաների մշակմանն ու թարմացմանը։
- Մասնակցել նոր արտադրատեսակների բաղադրատոմսերի մշակմանը, լրամշակմանը և փորձնական արտադրություններին։
- Աջակցել նոր տեխնոլոգիական գործընթացների ներդրմանը և գործող գործընթացների կատարելագործմանը։
- Մասնակցել արտադրական սարքավորումների և տեխնոլոգիական հանդերձանքի ընտրության ու ներդրման աշխատանքներին։
- Վերլուծել արտադրական գործընթացները և ներկայացնել արդյունավետության բարձրացման առաջարկություններ։
- Մասնակցել արտադրական գործընթացներում առաջացող տեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրությանը և դրանց լուծման առաջարկների մշակմանը։
- Աջակցել արտադրության տեխնոլոգիական փաստաթղթերի մշակմանը, լրացմանը և պահպանմանը։
- Մասնակցել միջազգային հավաստագրման գործընթացների համար անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի և փորձանմուշների պատրաստմանը։
- Հետևել ոլորտի նոր տեխնոլոգիաներին, արտադրական նորարարություններին և կիրառվող լավագույն փորձին։
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցել տեխնոլոգիական բնույթի այլ աշխատանքների։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ սննդի տեխնոլոգիայի, սննդամթերքի արտադրության, քիմիայի, կենսաբանության, կենսատեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում։
- Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ արտադրական կամ սննդի տեխնոլոգիայի ոլորտում (սկսնակ մասնագետների դիմումները նույնպես կդիտարկվեն)։
- Սննդի արտադրության տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ։
- MS Office ծրագրերի իմացություն։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն։
- Սովորելու և մասնագիտական զարգանալու պատրաստակամություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ հինգօրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթի–ուրբաթ)
- Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։