Կրտսեր Սու-Շեֆ
ArtLife Property Management
Նկարագրություն
Կրտսեր սու-շեֆը պատասխանատու կլինի ՌԵՅՐ Սթեյքհաուս ռեստորանի խոհանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման համար, ինչպես նաև պատրաստվող ուտեստների բարձր որակի և հետևողականության ապահովման, խոհանոցային թիմի արդյունավետ աշխատանքին նպաստելու համար՝ ArtLife Kempinski Residences Yerevan-ի խոհանոցային գործունեության շրջանակներում։
Հաստիքի հիմնական պարտականությունն է խոհանոցային գործընթացների արդյունավետ կազմակերպումը, տեխնիկայի և բաղադրատոմսերի պահպանումը, սննդի անվտանգության և հիգիենայի պահանջների կատարումը, ինչպես նաև սպասարկման ընթացքում բարձր որակի և աշխատանքային կարգապահության ապահովումը։
Պարտականություններ
-
Աջակցել գլխավոր խոհարարին և սու-շեֆին խոհանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման և վերահսկման գործում։
-
Ապահովել պատրաստվող ուտեստների որակի, համի, ներկայացման և չափաբաժինների հետևողականությունը՝ սահմանված բաղադրատոմսերին և չափանիշներին համապատասխան։
-
Մասնակցել խոհանոցային թիմի աշխատանքի համակարգմանը՝ ապահովելով աշխատանքների սահուն ընթացքը և սպասարկման ընթացքում արդյունավետ համագործակցությունը։
-
Հետևել սննդի անվտանգության, հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, ինչպես նաև վտանգների վերլուծության և կրիտիկական հսկման կետերի համակարգի (HACCP) պահանջների կատարմանը։
-
Աջակցել մթերքի պաշարների վերահսկմանը, պատշաճ պահպանմանը, պիտանելիության ժամկետների հսկողությանը և։
-
Աջակցել կրտսեր խոհարարների ուսուցմանն ու մասնագիտական ուղղորդմանը՝ ապահովելով պատրաստման տեխնիկաների և աշխատանքային չափանիշների պահպանումը։
-
Հետևել խոհանոցային տարածքների մաքրությանը, կազմակերպվածությանը և սարքավորումների պատշաճ օգտագործմանը։
-
Սպասարկման ծանրաբեռնված ժամերին աջակցել խոհանոցային թիմին՝ պատվերների ժամանակին, ճշգրիտ և սահմանված չափանիշներին համապատասխան պատրաստումն ապահովելու համար։
-
Աջակցել սննդային կորուստների նվազեցմանը, մթերքի արդյունավետ օգտագործմանը և խոհանոցային գործընթացների շարունակական բարելավմանը։
Պահանջներ
- Կրտսեր սու-շեֆի կամ սու-շեֆի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
-
Խոհանոցային աշխատանքների կազմակերպման և թիմի համակարգման փորձ։
-
Խոհարարական տեխնոլոգիաների, պատրաստման մեթոդների և բաղադրատոմսերի իմացություն։
-
Մթերքի պահպանման, պաշարների վերահսկման և FIFO («Առաջինը մուտք՝ առաջինը ելք») սկզբունքի իմացություն։
-
Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
-
Թիմում աշխատելու, արդյունավետ հաղորդակցվելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
-
Աշխատանքային ծանրաբեռնված պայմաններում արդյունավետ աշխատելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։
-
Մասնագիտական զարգացման պատրաստակամություն։
At ArtLife Property Management, our team is made up of experts with long-standing experience in retail, food & beverage, event production and hospitality. We speak the language of every business we manage —because we’ve been there ourselves. We create seamless operations and vibrat commercial environments.