Կրտսեր իրավաբան (իրավաբանական բաժնի ղեկավարի օգնական)
Spayka LLC
Նկարագրություն
Ընկերության գործունեության իրավական սպասարկում:
Կարիերայի աճի հնարավորություն:
Պարտականություններ
- Պայմանագրերի նախապատրաստում, ստուգում, վարում,
- Նախապահանջների, հայցադիմումների, դիմումների նախապատրաստում,
- Պետական մարմիններին հարցումների, դիմումների ներկայացում,
- Իրավական գրագրությունների և փաստաթղթավորման իրականացում,
- Դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն,
- Իրավական եզրակացությունների տրամադրում,
- Տեղեկատվական բազաների ստեղծում և վարում,
- Փաստաթղթային փաթեթների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Մինչև 2 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է,
- Նոր շրջանավարտների թեկնածությունը ողջունելի առաջադիմությամբ համալսարանական կրթությամբ և պրակտիկայով դիտարկվում է,
- Աշխատանքային փորձը դատական ոլորտում, միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն,
- Փաստաբանական արտոնագրի, մագիստրոսի դիպլոմի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- MS Office իմացություն։
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: