Get our free app. It won't take up space on your device

Կրտսեր իրավաբան

SPS Cigaronne LLC

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Legal
Deadline:
8/5/2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է պատասխանատու և նախաձեռնող կրտսեր իրավաբանի, ով ունի աշխատանքային փորձ մտավոր սեփականության ոլորտում և ցանկանում է շարունակել իր մասնագիտական զարգացումը։

Պարտականություններ

  • իրականացնել մտավոր սեփականության օբյեկտների (ապրանքային նշաններ, արդյունաբերական նմուշներ/դիզայն և այլն) գրանցման հայտերի պատրաստում և ներկայացում Հայաստանի Հանրապետության, միջազգային (ըստ հանձնարարության) և այլ պետությունների գրանցման մարմիններ,
  • մտավոր սեփականության օբյեկտների գրանցումների, պաշտպանության համար առարկությունների, պատասխանների դիմումների, գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,
  • մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնման և վերլուծության իրականացում,
  • մտավոր սեփականության օբյեկտների հաշվառման իրականացում,
  • ընթացիկ գործերի վարման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման իրականացում,
  • գործընկեր կազմակերպությունների, մասնագետների, այլ մասնավոր և պետական մարմինների հետ գրագրության և այլ ձևաչափերով հաղորդակցման իրականացում,
  • անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • մտավոր սեփականության իրավունքի ոլորտի օրենսդրության տիրապետում,
  • հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և/կամ ռուսերենի իմացություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • հանձնարարությունների ժամանակին և հստակ կատարում,
  • ուշադրություն մանրուքներին, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
  • մասնագիտական և վարչարարական ունակությունների զարգացման և կատարելագործման ունակություն,
  • փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
  • թիմում փոխահարաբերությունների և ընդհանուր վարքագծի էթիկայի պահպանում,
  • թիմային աշխատանք իրականացնելու և թիմի մյուս անդամների հետ համագործակցելու ունակություն։

Company օverview
address
Address
Աշոտ Հովհաննիսյան 24
address
Number of employees
501-1000
Phone
Phone
37455601115

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:

Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:

2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։

Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Sports and yoga zone
Sports and yoga zone
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media