Get our free app. It won't take up space on your device

Կրտսեր Հաշվապահ

Autofan AC LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Accounting, Audit
Deadline:
7/23/2026

Նկարագրություն

«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է կրտսեր հաշվապահի, ով ներգրավված կլինի ընկերության հաշվապահական հաշվառման վարման և փաստաթղթավորման գործընթացներում։

Եթե Դուք ձգտում եք մասնագիտական աճի ֆինանսների և հաշվապահության ոլորտում, ինչպես նաև պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում
  • Մասնագիտական աճի և ուսուցման հեռանկար
  • Ընկերասեր և դինամիկ թիմ
  • Մրցակցային աշխատավարձ

Պարտականություններ

  • Ստացված հաշիվների ձևակերպում ՀԾ-7 Հաշվապահ համակարգում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • ՀԾ-7 Հաշվապահ համակարգում հաշվապահական ձևակերպումների իրականացում
  • Հաշվապահական վարման ամբողջական գործընթացին մասնակցություն
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն մինչև 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն, ՀԾ Վաճառքների Կառավարում ծրագրի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի բազային գիտելիքներ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագ սովորելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա, երկ-ուրբ 09։30-18։30

Company օverview
address
Address
Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, 34
address
Number of employees
16-50
Phone
Phone
37455433420

Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում որպես դիստրիբուցիոն ընկերություն։ Իր պրոֆեսիոնալության և երկարամյա փորձի շնորհիվ՝ ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Ավտոյուղերի շուկա մուտք գործելուց ի վեր մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ենք տրամադրում B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։

Գիտակցելով, որ մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են՝ ընկերությունը հանձն է առնում ապահովել հարմարավետ և ապահով աշխատանքային միջավայր: Տարիների ընթացքում կարողանալով միավորել տարբեր մանսագիտացում ունեցող աշխատակիցների փորձը, գիտելիքները և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը` այսօր մենք ունենք ամուր <<Ավտոֆան ընտանիք>>, որի միասնական և թիմային աշխատանքի շնորհիվ գրանցում ենք այնպիսի արդյունքներ և հաջողություններ, որոնց հնարավոր չէր լինի հասնել առանց պրոֆեսիոնալ և նվիրված աշխատակիցների:

 

Established in 2006, Autofan AC LLC is a leading distributor of engine lubricants and filters in Armenia with exclusive distribution rights for Eurol B.V., Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin and Denckerman. Since entering automotive oil maket, we have been supplying high quality products for vehicles and special equipments, as well as providing professional advice to B2B, B2C and B2G segment customers, regularly improving our product, range and service.

Realizing that our employees are the key to our success, the Company is committed to providing a comfortable and safe working environment. Over the years, having been able to combine the experience, knowledge, the energy and potential of young professionals and experienced specialists, today we have a strong "Autofan family", thanks to whose united and team work, we record such results and successes that could not be achieved without professional and dedicated employees.

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media