Կրտսեր հաշվապահ
Parvanyan Consulting LLC
Նկարագրություն
«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում կրտսեր հաշվապահների։
«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 13 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։
Պարտականություններ
Խմբի կրտսեր հաշվապահը Ընկերության կողմից իրավաբանական անձանց և (կամ) ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Պատվիրատու) մատուցվող հաշվապահական ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) պայմանագրերի շրջանակներում պետք է իրականացնի հետևյալ գործառույթներն ու գործառնությունները՝
- Խմբի ղեկավարի և ավագ հաշվապահի բանավոր և գրավոր հանձնարարությունների իրականացում,
- հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերում ձևակերպումների և գրանցումների իրականացում,
- իր անմիջական գործառույթների շրջանակներում Պատվիրատուների հետ հաղորդակցության ապահովում,
- թղթային և էլեկտրոնային համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում, պահպանում,
- հաշվապահական հաշվառման վարում՝ կրնկակի գրանցման եղանակով՝ գործող հաշվային պլանին համապատասխան,
- ստացված հաշվարկային փաստաթղթերի ստուգման, Պատվիրատուի կողմից համաձայնություն տալու դեպքում հաստատման և հաշվառման աշխատանքների իրականացում,
- սկզբնական փաստաթղթերի կազմում, ընդունում, ստուգում, ձևակերպում, փաստաթղթավորում ինչպես նաև դրանց հերթական հաշվառում,
- բանկային փոխանցումների հետ կապված համապատասխան ձևակերպումների իրականացում ՀԾ հաշվապահական ծրագրում,
- դրամարկղային միջոցների (կանխիկ դրամի) շարժի հաշվապահական և համապատասխան համակարգերի ձևակերպումների իրականացում՝ առանց հաստատման,
- վաճառքների ծրագրային ձևակերպումների իրականացում,
- ապրանքանյութական արժեքների հաշվառում,
- Պատվիրատուների աշխատակիցների աշխատանքային փաստաթղթերի նախապատրաստում,
- Պատվիրատուների աշխատակիցների աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հայտ(եր)ի ներկայացում համապատասխան մարմնին և ՀԾ-ում ձևակերպում,
Պահանջներ
-
Համապատասխան ոլորտի կրթություն
-
Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel,
- Հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերին տիրապետելու հմտություններ և (կամ) դրանք արագ սովորելու հմտություններ,
- Գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն և վերլուծական մտածողություն:
Հավելյալ նշումներ
Ընկերությունը տրամադրում է՝
- Մասնագիտական ապահովագրություն, վերահսկողության և պատասխանատվության հստակ մեխանիզմներ,
- Մասնագիտական կարողությունների մշտական զարգացման հնարավորություն,
- Եռամսյակային բոնուսներ ստանալու հնարավորություն,
- Հավելյալ վճարովի արձակուրդի օրեր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով երկուշաբթի-ուրբաթ 09։00-ից 18։00։
Բոլոր արտոնությունները և փոխհատուցումները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ։
«Փարվանյան քոնսալթինգ»- ի հիմքում ընկած է, առաջին հերթին, մարդակենտրոնությունը,-ասում է «Փարվանյան քոնսալթինգ»- ի գլխավոր տնօրեն՝ Մհեր Փարվանյանը։
Մեր նպատակներն են՝
- Որակյալ ծառայությունների մատուցում` ոլորտի զարգացմանը համահունչ,
- Որակյալ կադրերի ներգրավում,
- Հաճախորդների ցանցի ընդլայնում,
- Կազմակերպության բրենդի շարունակական զարգացում,
- Հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն։