Get our free app. It won't take up space on your device

Կրտսեր հաշվապահ՝ 1C-ի իմացությամբ

Ardis LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
10/2/2026

Նկարագրություն

Ապահովել ընկերության հաշվապահական գործառնությունների ճշգրիտ և ժամանակին արտացոլումը 1C հաշվապահական ծրագրում, սկզբնական հաշվապահական փաստաթղթերի պատշաճ վարումը և հաշվապահական տվյալների ամբողջականությունն ու համապատասխանությունը։

Պարտականություններ

1. Հաշվապահական 1C ծրագրի վարում

  • Վարել ընկերության հաշվապահական գործառնությունները 1C ծրագրում։
  • Ժամանակին և ճշգրիտ մուտքագրել համապատասխան հաշվապահական տվյալները։
  • Իրականացնել տվյալների փոխանակումը 1С Առևտուր ծրագրից դեպի 1C հաշվապահություն ծրագիր, ստուգել փոխանակված տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, համապատասխանեցնել տվյալները հաշվապահական հաշվառման ձևակերպման պահանջներին, ուղղել անճշտությունները։
  • Հետևել 1C-ում առկա տվյալների ճշգրտությանը և ամբողջականությանը։
  • Բացահայտել և ուղղել տվյալների մուտքագրման ընթացքում առաջացած անհամապատասխանությունները։

2. Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի վարում

  • Ստանալ, ստուգել և մշակել սկզբնական հաշվապահական փաստաթղթերը։
  • Ստուգել հաշիվ-ապրանքագրերի, հարկային հաշիվների, ակտերի և այլ փաստաթղթերի տվյալների ճշտությունը։
  • Ապահովել փաստաթղթերի համապատասխանությունը 1C ծրագրում գրանցված տվյալներին։
  • Համակարգել և արխիվացնել հաշվապահական փաստաթղթերը։

3. Ապրանքային հաշվառման աջակցություն

  • Հետևել 1C-ում ապրանքային շարժի ճիշտ արտացոլմանը։
  • Համադրել պահեստային և հաշվապահական տվյալները։
  • Մասնակցել գույքագրման արդյունքների մշակմանը և տարբերությունների ճշտմանը։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել պահեստի, վաճառքի և լոգիստիկայի աշխատակիցների հետ՝ տվյալների ճշտման նպատակով։

5. Հաշվապահական թիմի աջակցություն

  • Աջակցել ֆինանսական տնօրենին ընթացիկ հաշվապահական աշխատանքներում։
  • Պատրաստել անհրաժեշտ տվյալներ, քաղվածքներ և հաշվետվություններ 1C-ից։
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակում այլ աշխատանքային հանձնարարություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում։
  • 1C հաշվապահական ծրագրի իմացություն և գործնական կիրառման կարողություն։
  • Excel-ի իմացություն։
  • Հաշվապահական հիմնական սկզբունքների և սկզբնական փաստաթղթաշրջանառության իմացություն։
  • Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն կրտսեր հաշվապահի համար կարող են դիտարկվել նաև քիչ փորձ ունեցող թեկնածուներ։
  • Թվերի և մեծ ծավալի տվյալների հետ ուշադիր աշխատելու կարողություն։
  • Ճշտապահություն, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Սահմանված ժամկետները պահպանելու և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

6-օրյա գրաֆիկ

Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Number of employees
51-150

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media