Կրտսեր էլեկտրատեխնիկ-ինժեներ
Tumo Center for Creative Technologies
Թիմի մասին
Թումոյի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) թիմը պատասխանատու է կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովման համար՝ աջակցելով ինչպես թիմի ամենօրյա գործունեությանը, այնպես էլ՝ ուսումնական գործընթացին։ Թիմը սպասարկում և տրամադրում է տեխնիկական աջակցություն ուսանողներին, աշխատակիցներին և կենտրոններին՝ համակարգելով Թումո սարքավորումները, ցանցերը և բոլոր համակարգերի ավտոմատացումները։
Թումոն աշխատում է ուսանողների անձնական տվյալների հետ, այդպիսով՝ լիովին հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին՝ ապահովելով, որ բոլոր տվյալները հավաքագրվեն, պահպանվեն և մշակվեն միջազգային գաղտնիության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխան։
Հաստիքի մասին
Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու կրտսեր մասնագետի, ով կաջակցի ինժեներական թիմին ցածր լարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման աշխատանքներում։
Հիմնական պարտականություններ
-
Աջակցել Սմարթ համակարգերի և ավտոմատացումների (Smart Systems & Automation) թիմին ցածր լարման համակարգերի տեղադրման և սպասարկման աշխատանքներում
-
Իրականացնել օբյեկտների զննումներ՝ անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և համոզվելու, որ համակարգերը համապատասխանում են նախագծային պահանջներին
-
Աջակցել համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը (troubleshooting)
-
Համագործակցել թիմի անդամների հետ՝ նախագծերի պատշաճ և ժամանակին իրականացման նպատակով
-
Վարել նախագծերի հետ կապված բոլոր աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը և հաշվառումը
-
Տրամադրել տեխնիկական աջակցություն և մասնակցել սարքավորումների կարգավորմանը
Համակարգերի շահագործում և աջակցություն
-
Մուտքի վերահսկման համակարգ (Access Control)
-
Տրամադրել մուտքի քարտեր և սպասարկել վերահսկման համակարգերը
-
-
ԱՏՍ (PABX) հեռախոսային համակարգ
-
Աջակցել զանգերի կենտրոնի թիմի աշխատանքին
-
Ապահովել ներքին և միջազգային հեռախոսազանգերի համակարգի անխափան աշխատանքը
-
-
Լուսավորության համակարգ
-
Ապահովել լուսավորության համակարգի անխափան աշխատանքը
-
Կարգավորել ժամանակաչափերը (timers) և լուսավորության համակարգը տարբեր միջոցառումների համար
-
-
Ոռոգման համակարգ
-
Փոխարինել և կարգավորել ոռոգման համակարգի սարքավորումները
-
-
Տեսահսկման համակարգ (Camera System)
-
Իրականացնել տեսախցիկների տեղադրումը և ծրագրավորումը
-
Պահանջվող որակավորումներ և փորձ
-
Էլեկտրատեխնիկայի կամ այլ համապատասխան ոլորտի բակալավրի աստիճան
-
Ցածր լարման համակարգերի (օրինակ՝ անվտանգություն, հրդեհային ազդարարման համակարգ, աուդիովիզուալ համակարգեր) ոլորտներում հիմնական գիտելիքներ
-
Խնդիրների լուծման լավ հմտություններ
-
Թիմային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողություն
-
Նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն
-
Անգլերենի տիրապետման միջին մակարդակ
-
Աշխատանքային փորձ կամ պրակտիկա համապատասխան ոլորտում
-
Էլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքների իմացություն
Արտոնություններ
-
Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
-
Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
-
Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
-
5 լրացուցիչ արձակուրդային օրեր
-
Ծննդյան օրվա արձակուրդ
Հավելյալ նշումներ՝
Աշխատանքային գրաֆիկ ՝ Երկ- Ուրբաթ 09:30- 18:30\ 10:00-19:00\ 10:30-19:30
Աշխատանքը ենթադրում է գործուղումներ Հայաստանի տարածքում
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված 12-18 տարեկան պատանիների համար։ 2011-ին առաջին կենտրոնի բացումից ի վեր Հայաստանում գործում են Թումո կենտրոններ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Կողբում և Կապանում։