Կրաֆտ տոպրակների և անձեռոցիկի հաստոցի օպերատոր
Սկարլետ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է կրաֆտ տոպրակների և անձեռոցիկի հաստոցի օպերատոր
Պարտականություններ
- Հաստոցների տեխնիկական զննում և մեքենայի համապատսխան ծրագրային ապահովում։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է վերոնշյալ ոլորտում,
- Թիմով աշխատելու կարողություն,
- Տեխնիկական կրթությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-19:00:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե։
Սկարլետ ՍՊԸ-ն հանդիսանում է դպրոցական տետրերի արտադրությամբ զբաղվող ամենամեծ կազմակերպությունը հայկական շուկայում: Կազմակերպությունը գործում է սկսած 1998թ.-ից: Այն ունի նաև պոլիէթիլենային տոպրակների, անձեռոցիկի և ինքնակպչուն ժապավենի արտադրություն: Լինելով բարեխիղճ և իր հաճախորդին հավատարիմ կազմակերպություն՝ այն աճել և իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում: