Կորպորատիվ վաճառքների մենեջեր
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR agency-իի գործընկեր կազմակերպությունը փնտրում է Կորպորատիվ վաճառքների մենեջերի, ով կմիանա թիմին և կնպաստի ընկերության կորպորատիվ վաճառքների զարգացմանը։
Ընկերության գործունեության ուղղությունը
- Ցուցահանդեսային տաղավարների նախագծում և արտադրություն
- Գովազդային և ապրանքային ստենդների պատրաստում
- Դեկորատիվ և բրենդային ձևավորումների իրականացում
Պարտականություններ
- Կորպորատիվ հաճախորդների որոնում, ներգրավում և երկարաժամկետ համագործակցությունների ձևավորում
- Սառը զանգերի իրականացում և գործարար կապերի հաստատում
- Հեռախոսազանգերի ընդունում և մշակում
- Սոցիալական ցանցերից ստացվող հարցումների և նամակների մշակում
- Առևտրային առաջարկների պատրաստում և ուղարկում
- Հաճախորդների խորհրդատվություն և սպասարկում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի (Feedback) հավաքագրում և վերլուծություն
- CRM համակարգում տվյալների գրանցում և թարմացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Վաճառքների կամ բանակցային հմտությունների վերապատրաստումների մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման, ներկայացման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում
- MS Office փաթեթի լավ իմացություն (պարտադիր)
- CRM համակարգերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է
- CorelDRAW-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Լեզուների իմացություն՝ Ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝գերազանց
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկ-ուրբ, ժամեր 10:00-18:00
Վարձատրություն՝ Ֆիքսված աշխատավարձ՝ 150,000 ՀՀ դրամ, բոնուսային համակարգ՝ վաճառքի արդյունքներից կախված 5%–10%
Հասցե՝ Քրք Քրքորյան 46/6
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: