Կորպորատիվ վաճառքի մենեջեր ( B2B )
«Յունիքիմ» ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու և նպատակասլաց Կորպորատիվ վաճառքի մենեջեր, ով կզարգացնի մեր B2B համագործակցությունները և կներկայացնի ընկերության պրոֆեսիոնալ լուծումները շուկայում։
Պարտականություններ
- Նոր կորպորատիվ հաճախորդների ակտիվ ներգրավում՝ սառը զանգեր, այցելություններ, հանդիպումներ, առցանց հաղորդակցություն
- Պատվերի ամբողջական ուղեկցում՝ պատվերի ընդունումից մինչև առաքում և վճարման ստացում
- Կորպորատիվ հաճախորդների ներգրավում և զարգացում (HORECA, քիմիական հումքեր, ներկեր, սոսինձներ, լուծիչներ և այլն,)
- Քիմիական արտադրանքի B2B վաճառքների կազմակերպում
- Հաճախորդների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցում
- Շուկայի վերլուծություն և նոր հնարավորությունների բացահայտում
- Առևտրային առաջարկների պատրաստում և պայմանագրերի վարում
- Վաճառքի պլանների իրականացում և աճի ապահովում
- Մրցակիցների գների, տեսականու և առաջարկների մշտադիտարկում
Պահանջներ
- Առնվազն 1–2 տարվա վաճառքի փորձ (B2B / կորպորատիվ վաճառքի փորձը մեծ առավելություն է)
- Սառը զանգերի կատարման և հանդիպումների վարման փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի աշխատանքային իմացություն
- MS Excel-ի և ՀԾ համակարգերի հետ աշխատելու հմտություն (ՀԾ վաճառքների կառավարումը պարտադիր է )
- Բանակցելու, առարկություններ մշակելու և գործարքը փակելու հմտություն
- Միաժամանակ մի քանի պատվեր և ուղղություն վարելու կազմակերպվածություն
- Արդյունքի վրա կողմնորոշվածություն և պատասխանատվության բարձր զգացում
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, մարքեթինգ, քիմիա)՝ ցանկալի է
Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։
Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։
Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։
Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
- Արդյունաբերական քիմիկատների ներկրում
- Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
- Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
- Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում: