
Կորպորատիվ վաճառքի մասնագետ
Lalunz LLC
Նկարագրություն
«Լալունց» ՍՊԸ-ն շուկայում հայտնի է Lalunz մանկական հագուստի ապրանքանիշով, սակայն ընկերության գործունեության երկրորդ գերակա ուղվածությունն է կորպորատիվ հագուստի արտադրությունը ընկերությունների բրենդինգի տարրերին համապատասխան։ Մեզ վստահում են ոլորտի առաջատար ընկերությունները։
Վաճառքների ծավալի աճով պայմանավորված մենք փնտրում ենք կորպորատիվ վաճառքի մասնագետ՝ մեր երիտասարդ և ջերմ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավում,
- Կորպորատիվ առաջարկների և գնառաջարկների պատրաստում,
- Պոտենցիալ և գործող գործընկերների հետ հանդիպումների պլանավորում,
- Վաճառքի գործընթացի ներկայացում,
- Բանակցությունների վարում,
- Շուկայի ուսումնասիրություն և մրցակցային վերլուծություն,
- Հետվաճառքի իրականացում և գործընկերների հետ մշտական կապի պահպանում։
Պահանջներ
- Վաճառքի և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- Վաճառքի հմտություններ,
- Բանակցային հմտություններ,
- Գրագետ հաղորդակցման հմտություններ,
- Նորարար և կրեատիվ մտածողություն, արագ կողմնորոշվելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային գիտելիքներ, CRM համակարգով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ` 10։00 - 18։00։
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը:
Նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ քննարկելու աշխատանքի բնույթն ու պայմաններն ավելի մանրամասն:
Լalunz ընկերությունը զբաղվում է մանկական և կորպորատիվ հագուստի արտադրությամբ։
Ընկերությունը ստեղծվել է 2019 թ-ին և գործունեության 4 տարիների ընթացքում իր ուրույն տեղը հաստատել շուկայում։