
Կորպորատիվ վաճառքի բաժնի օպերատոր
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
"Մեհրաբյան և որդիներ" ՍՊԸ-ն փնտրում փորձառու օպերատոր՝ Կորպորատիվ վաճառքի բաժնում աշխատելու համար:
Պարտականություններ
- հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) վարում,
- կառուցել և պահպանել հաճախորդների հետ արդյունավետ հարաբերություններ՝ վեր հանելով նրանց կարիքները,
- հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա,
- կատարել հաճախորդների պատվերների հավաքագրում և վաճառք
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում և հաշվետվությունների պատրաստում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- 1C-ի գերազանց իմացություն (ցանկալի է 8.3 տարբերակը),
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես MS Excel)
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման բարձր հմտություններ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: