
Կորպորատիվ փաթեթների վաճառքի մենեջեր
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden-ն իր ընտանեկան թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում կորպորատիվ փաթեթների վաճառքի փորձառու մենեջերի։
Պարտականություններ
-
իրականացնել ռեստորանային շուկայի հետազոտություն,
-
մշակել վաճառքի ռազմավարություն, գնային քաղաքականություն,
-
կազմել կորպորատիվ վաճառքի փաթեթներ,
-
իրականացնել կորպորատիվ փաթեթների վաճառք՝ համագործակցելով գործընկեր կազմակերպությունների հետ,
-
ներկայացնել գնային քաղաքականության, վաճառքի, համագործակցությունների վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
-
բարձրագույն կրթություն տուրիզմի, սերվիսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
-
2 և ավելի տարիների աշխատանքային փորձ որպես վաճառքի մենեջեր,
-
ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
-
վերլուծական մտածելակերպ,
-
հաղորդակցման հմտություններ,
-
բանակցելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
CRM համակարգի իմացությունը և HoReCa ոլորտում աշխատանքյաին փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը վերը նշված էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: