Get our free app. It won't take up space on your device

Կոնտենտ թիմի պատասխանատու

Domus

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR, Copywriting, Content writing, Mass media
Deadline:
7/11/2025
Job posting has expired

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և բանիմաց Կոնտենտ թիմի պատասխանատուի, ով պետք է ապահովի կայքի կոնտենտի ռազմավարական զարգացումը և կառավարի կոնտենտ թիմը։

Պարտականություններ

  • Կոնտենտ թիմի կառավարում, առաջադրանքների պլանավորում և վերահսկում՝ ներառյալ կոնտենտ մենեջերների, լուսանկարիչների, վիզուալ կոնտենտի պատասխանատուների աշխատանքը,
  • SEO ռազմավարության մշակում և վերահսկում՝ կայքի և հավելվածի տեսանելիության բարձրացման նպատակով,
  • UI/UX վերլուծություն և առաջարկների մշակում՝ կայքի և մոբայլ հավելվածի օգտագործման հարմարավետության բարելավման ուղղությամբ,
  • Կայքի և հավելվածի կատարողականի մշտադիտարկում Google Analytics, Search Console, Hotjar և այլ գործիքների միջոցով,
  • Հաղորդակցություն Ընկերության տարբեր ստորաբաժինների հետ՝ ապրանքների, թարգմանությունների, տեխնիկական խնդիրների և նոր նախագծերի շրջանակում,
  • Շաբաթական հաշվետվությունների ներկայացում Ղեկավարությանը՝ կատարված փոփոխությունների, կոնտենտի կատարողականի, UI/UX առաջարկների և թիմի աշխատանքի վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մարքեթինգի, բիզնես կառավարման, հաղորդակցության ոլորտներում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ բովանդակության ստեղծման կամ մարքեթինգային ոլորտում,
  • SEO-ի խորացված գիտելիքներ՝ ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական մակարդակում,
  • UI/UX ընկալում` օգտատիրոջ փորձի դիտարկում, տրամաբանական կառուցվածքի և ինտերֆեյսի գնահատում,
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Տեխնիկական գրագիտություն և ստեղծագործական մոտեցում,
  • Թիմի ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու և առաջնահերթություններ սահմանելու հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ:

Գրասենյակի վայրը՝ Արարատյան 88/8, Չարբախի մետրոյից 2 կմ։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media